▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առայժմ ահազանգում եմ՝ փաստերը բարձրաձայնելու նախազգուշացումով

Տասնյակ անգամներ գրել եմ Սեյրան Օհանյանի փառապանծ մարտական ուղու մասին, ամեն անգամ սիրտս ցավել է, որ մամուլը հանիրավի քննադատել է գեներալին, ում հպարտորեն համարում եմ իմ ավագ ընկերը, կայացած նախարար, ով ճանաչում-սիրում է յուրաքանչյուր զինվորի՝ նրա մեջ տեսնելով օջախի լույսի, հպարտ քաղաքացու:
Ու բանակն էլ Սպարապետի տունն եմ համարում ու երազանքս է, որ Վազգենի տանն ամեն բան իդեալական լինի: Համոզված եմ, որ նույնն է մտածում իմ գեներալը, ով առողջությունը զոհաբերեց վասն հայրենյաց:
Հիմա զբաղվում եմ մի զինվորի խնդրով, ով իրականում չպետք է զորակոչվեր՝ առողջական խնդիրների պատճառով, սակայն զորակոչվել է:
Ամիսներ շարունակ՝ տղան լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, սակայն պատշաճ բուժօգնություն չի ստացել ու որոշակի միջամտությունից հետո նոր՝ տեղափոխվել է հոսպիտալ:
Ես այս խնդրում հետամուտ եմ լինելու արդարության լիակատար հաստատմանը, որովհետեւ համոզված եմ, որ բանակի միջին եւ ստորին օղակներում քիչ չեն մարդիկ, ովքեր ստվերում են մեր բանակի հեղինակությունը, նախարարի բարի անունը:
Ես հույս ունեմ, որ կոնկրետ խնդրում՝ արդարությունը կհաղթանակի՝ ոչ թե պրոբլեմը հրապարակայնացնելու, այլ՝ բանակի ղեկավարության արդարամտության շնորհիվ: Ըստ այդմ՝ առայժմ անուններ չեմ հնչեցնում:
Հավատարիմ Վազգենի պատգամին՝ հավատում եմ մեր բանակին, իմ նախարարին...

 

Սուրեն Սուրենյանց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more