▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արձագանք Հրանուշ Հակոբյանի կոչին. Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians-ը

Dorians խմբի մամուլի ծառայությունը, արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի կոչին և մամուլի հրապարակումներին, հիշեցնում է, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը:

Dorians-ը հայտնում է, որ թեև խումբը ՀՀ Սփյուռքի նախարարությանը աջակցության համար չէր դիմել, ակնհայտ է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների ձայները չափազանց կարևոր են Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող արտիստների համար:

Dorians-ը կանի ամեն հնարավորը «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

Հիշեցնենք, որ երեկ տարածված ուղերձով  ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է արել  սփյուռքահայությանը «Եվրատեսիլին» քվեարկել Գոռ Սուջյանի օգտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more