Cinefondations Festival De Cannes ընկերությունը հրապարակել է այն 15 բեմադրիչների անունները, որոնց պատրաստած ֆիլմերը ցուցադրվելու են այս տարվա մայիսին կայանալիք Կաննի միջազգային փառատոնին։ Ընտրված ֆիլմերի շարքում էէ Նորա Մարտիրոսյանի Territoria (երկրամաս) ժապավենը, որ նկարահանված է Արցախում: Այս մասին հաղորդում է «Հորիզոն»-ը:
Վերոնշյալ ընկերությունը 2005-ից ի վեր, հատուկ մրցույթով Կաննի փառատոնին համար ընտրում է 15 ժապավեններ, որոնց հեղինակները խոստումնալից բեմադրիչներ են:
Ժապավենի գլխավոր դերակատարների՝ ֆրանսացի Ալենին, Ղարաբաղցի 8-ամյա Էդգարին և 15-ամյա Մանուին միացնում է մեկ գլխավոր զգացական վիճակ. Սպասում։ Սպասում՝ Ստեփանակերտի օդակայանի բացման, սպասում՝ արտասահմանում աշխատող ծնողների վերադարձին, սպասում՝ սիրեցեալին հրաժեշտ տալուն, սպասում՝ անորոշ ապագային:
Ֆիմը ֆրանսիական, հայկական եւ շվեյցարական համատեղ արտադրություն է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: