|
«Ես շատ վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, որովհետև ինձ համար ակնհայտ ա, որ էդտեղ խնդիր կա: Նախ պատահում ա անբնական ինչ-որ ճարպ, ձկան հետ առնչվում ես ու տեսնում ես՝ ճարպերը սենց հոսում են վրայից՝ տարօրինակ և անտրամաբանական»,- Կառավարության նիստում «2026 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների կայուն արտադրական գործունեության ապահովման պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով. «ՀՀ-ի ներսում այս սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք ա անդրադառնանք»: Դիտեք նաև՝ |
|
«Այսօրվա իրավիճակը՝ կապված ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկայի հետ, շտերը ճգնաժամ են համարում, ես համարում եմ հնարավորություն, որովհետև էլ չեն կարա գան, ասեն՝ լավ էլի, էս արձակուրդները թող անցնեն, սեպտեմբերին կանդրադառնանք: Հետո մոռանում են, գալիս է Նոր տարին, հետո Զատիկը, հետո նորից արձակուրդները ու այդպես շարունակ»,- Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյաանը: Նա հավելել է, որ իշխանությունները մշտապես տնտեսավարող սուբյեկտներին ազդակներ են ուղարկում այն մասին, որ տնտեսական կապերը պետք է դիվերսիֆիկացնել։ «Դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել հիմնականում մի պատճառով, որովհետև գնալ դիվերսիֆիկացիայի ճանապարհով նշանակում է գնալ արդյունավետությունը, արտադրողականությունը, ստանդարտները բարձրացնելու ճանապարհը», - նշել է նա: Դիտեք նաև՝ |
|
«Սա մեր կառավարության վերջին հերթական նիստն է: Ազգային ժողովի իններորդ գումարման ԱԺ-ի ձևավորման առիթով և այդ օրը Սահմանադրությամբ նախատեսված կարգով մենք կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո Հանրապետության նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», Կառավարության նիստի ավարտինն հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ»: |
«Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում. տարօրինակ ճարպեր են հոսում վրայից». Նիկոլ Փաշինյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


