▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Պեպանյան. «Վաղորդյան այգեգործական մտքեր» շարքից

Արար առաջին

Երբ եվրոպացիք շրջանցեցին Աֆրիկայի ծայր հարավը՝ հայտնագործելու Հնդկական օվկիանոսը, զարմանքով նկատեցին, որ օվկիանոսի ջրերը ակոսում են երկդրոշ առևտրական նավեր: Նավերի վրայի այդ դրոշները փոփոխվում էին նրանց առաջանալու ընթացքում, բայց դրանցից մեկը միշտ նույնն էր մնում:

- Ո՞ր պետության դրոշն է,- հարցրին:

- Այդ դրոշը վաղուց պետություն չունի,- պատասխանեցին,- և այդ նավերը նաև ուրիշ պետության դրոշ են կրում:

- Եվ ովքե՞ր են այդ նավերի տերերը,- զարմացած հարցրին եվրոպացիք:

- Հայերը,- եղավ պատասխանը:

- Հաա՜,- երկարացրին եվրոպացիք:

Արար երկրորդ

Բոլոր ժողովուրդները կցանկանային, որ այս փոքրիկ դրվագը լիներ մաս իրենց պատմությունից: Մինչդեռ մեզանում հարյուրից ինըսունհինգը կարձագանքի՝
- Լավ, էլի, էս հայերը էլի սկսեցին գլուխ գովալ:

Մենք համառորեն չենք ուզում անցյալում հզոր եղած լինել:
Երկար եմ խորհել այս երևույթի վրա, և ահա վաղորդյան այգեգործության միջոցին պատասխանը եկավ:

Եթե պարզվի մեր համար ու նաև գիտակցենք, որ մեր նախնիներն իսկապես հզոր ու կազմակերպված են եղել, ապա մեր տղամարդիկ էլ չեն կարողանա ծուլորեն գարեջուր ըմբոշխնել սրճարաններում ու սեփական անճարակությունը սքողել ,«Հա, դե, էսպես եղել ենք, էսպես էլ կգնա» պատճառաբանությամբ:
Ու սեփական անզոր պատմության ընկալման գործում նրանց բարեհաջող օգնում են դրսերից, ու մեր տղամարդիկ այդ կուտը ներս են ընդունում գարեջրի հետ:

Բայց մեկ է, նախնիների փառքը հանգիստ չի տալու նրանց. նրանք չգնացին դեպի նախնիները, հիմա նախնիներն են գալու դեպի իրենք:
Ու լավ չի լինելու շատերի համար:

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more