▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արժե՞ր հացկերույթի կադրերը սկուտեղով փոխանցել հակառակորդին

Ո՛չ մեկ թող չզարմանա, որ մեր լրագրողների, ոչ տեղին լուսաբանումները հայտնվել են ադրբեջանական հեռուստաալիքներում և կարող են հետագայում օգտագործվել մեր դեմ: Դա ԱՄՈԹԱԼԻ է: Բոլորն էլ տեղյակ են ժողովրդի «մեծ մասի»  ոչ բարեկեցիկ կյանքի մասին, բայց արժե՞ր դա սկուտեղով փոխանցել հակառակորդին: Չեմ կարծում, որ անձնական շահերից ելնելով կամ ուղղակի չհավանելով որևէ անձի կամ երևույթի` կարելի էր ազգին խայտառակ անելով սեփական վարկանիշը բարձրացնել: Լրագրողը հայ չէ՞: Իրեն դու՞ր է գալիս նման թշվառ պատկեր ունեցող երկրի ներկայացուցիչ լինելը, թե՞ սա հերթական պատվերն էր, ստանդարտից դուրս վարձատրությունով, որը չեմ կարծում կարող է ազգությամբ ՀԱՅ իրեն համարել, կամ արժանապատիվ մարդ: Այս երևույթը ո՛չ մի կերպ չի կարող արդարացվել, քանի որ ինչքան էլ վատ պայմաններում ապրի քո ժողովուրդը, չի՛ կարելի նրան ստորացնել օտարի, կամ հենց քո հայրենակցի մոտ, ով ո՛չ միայն նրան օգնության ձեռք չի՛ մեկնելու այլ ծիծաղելու է և միայն ցեխ է շպրտելու նրա ուղղությամբ: Չէի կարծում, որ մեր հայրենակիցները «այս դեպքում լրագրողները» այսքան խորն են կորցրել իրենց ներքին արժանապատվությունը, կուլտուրան և հարգանքը միմյանց հանդեպ: 
Ցավում եմ:

Մելինե Յավրյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more