▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմատներով Իջևանի Աչաջուր գյուղից Արմեն Մելիքբեկյանը իշխող իջևանյան կլանի ֆուտբոլային թևի ղեկավարն է»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասում են՝ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, սուտ են ասում։ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանի մարզիկներին, այդ թվում՝ ֆուտբոլային ակումբներին արգելված է մասնակցել միջազգային մրցումներին։ Հիմա վերադառնանք մեր սարերը։ Ֆուտբոլի ֆանատների կազմակերպությունները տարբեր ակցիաներ են անում, որպեսզի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հրաժարական տա, նա էլ չի ցանկանում յուղոտ պաշտոնից հեռանալ։ Արմատներով Իջևանի Աչաջուր գյուղից Արմեն Մելիքբեկյանը իշխող իջևանյան կլանի ֆուտբոլային թևի ղեկավարն է։ Նա հրաժարական կտա այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության գլուխ չլինի։ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ պատերազմում պարտությունից, 5 հազար զոհից, թաքուն կապիտուլյացիա ստորագրելուց հետո ոչ միայն չհեռացավ, այլև՝ 2021 թվականի ընտրություններով վերընտրվեց, Արմեն Մելիքբեկյանը ինչո՞ւ պետք է հեռանա, ինքը ձախողումների մեղքը կգցի հավաքականի գլխավոր մարզիչների, ակումբների ղեկավարների, այլոց վրա ու կշարունակի մնալ պաշտոնին։ Մեղքը ուրիշի վրա գցելը ծանոթ գործելակերպ չէ՞»։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more