▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ

Oragir.News-ի տեղեկություններով առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի պաշտոնում։

Նշենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում։

Հիշեցնենք, որ կիրակի օրը միանգամից 6 պաշտոնանկություն իրականացվեց գործադիրում։ Զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Հրաժարական ներկայացրեց նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more