▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դրությամբ կարող են նոր քվեարկություն նշանակել. Աղմկահարույց փոփոխություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ մինչեւ հաջորդ համապետական ընտրությունները իշխանությունը փոփոխություններ կիրականացնի Ընտրական օրենսգրքում, որն արդեն շրջանառության մեջ է դրվել։

Պարզվում է՝ իշխանությունը մտադիր է գերազանցել իր սահմանած բոլոր հակաիրավական, հակաբարոյական ռեկորդները եւ, դիցուք, առաջարկում է սահմանել մի դրույթ, որով կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հնարավորություն կունենա քվեարկությունից մեկ կամ երկու օր հետո, երբ հայտնի դառնան քվեարկության նախնական արդյունքները, մինչ արձանագրություն կազմելը, հայտարարել արտակարգ դրություն ու այդ հիմքով նշանակել նոր քվեարկություն.

«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»:

Սա նշանակում է, որ Փաշինյանը վստահ չէ, որ կվերընտրվի, ուստի օրենքում նման փոփոխություն է ձեռնարկում, որ, ասենք, ցույցերի կամ սահմանային լարվածության անվան տակ չեղարկի ընտրությունների արդյունքները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more