▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք Արագածոտնում. 37-ամյա կինը հայտնել է, որ ամուսինն ու սկեսրայրը փորձել են իրեն բռնաբարել

Արագածոտնի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ հատկանիշներով:

shamshyan.com-ն է գրում ու նշում, որ հունվարի 29-ին՝ մարզի գյուղերից մեկի 37-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ մեկ օր առաջ իրենց տան ննջասենյակում իր 48-ամյա ամուսինն ու նրա 74-ամյա հայրը բռնություն գործադրելով, փորձել են բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է ու վերջիններս չեն կարողացել իր հետ սեռական հարաբերություն ունենալ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե ժամանած ոստիկանության տարածքային բաժնի համայնքային ոստիկանության տեսուչին կինը հայտնել է, որ ամուսնու ու սկեսրայրի գործողությունների արդյունքում իրեն պատճառվել է մարմնական վնասվածք:

Որոշ ժամանակ անց նրանք հայտնաբերվել են և հրավիրվել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն են տվել, որ իրենք բռնաբարության փորձ չեն կատարել: Վերջիններս բաց են թողնվել, իսկ կնոջը տրվել է դատաբժշկական ուղեգիր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more