▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշատի 78-ամյա բնակիչը սրճարան է հրկիզել

Օգոստոսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թովմասյան փողոցի սրճարանից ծուխ է ելնում: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր դեպքի վայր: Իրավապահները պարզել էին, որ սրճարանի հետնադռնով մտել են ներս և հրկիզել շինությունը, ինչի հետևանքով 7 սենյակ՝ գույքի հետ, այրվել էր: Հրշեջների հետ համատեղ ուժերով հրդեհը մարվեց:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Գույքը դիտավորությամբ ոչնչացրած կամ վնասած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ սրճարանը հնարավոր է հրկիզած լինի Արտաշատի 78-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 27-ին կասկածվողը բերման ենթարկվեց բաժին:
Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more