▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշես Ալեքսանյանը՝ «Յա Գարեգին Նժդեհ»-ի մասին

«Գարեգին Նժդեհ» ֆիլմը հանդիսատեսն ընդունել է մեծ ոգևորությամբ։ Ֆիլմի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանի խոսքով` այդ մասին վկայում են պրեմերայից հետո հանդիսատեսի հոտնկայս էր ծափահարությունները։

Արտաշես Ալեքսանյանն, ինչպես փոխանցում է «A1+»-ը,  ասում է՝ նույնիսկ ֆիլմի թրեյլերը ոչ թե բացասական արձագանք է գտել հասարակության մեջ այն հակառակը՝ ոգևորել է նույնիսկ երեխաներին։

«Այդ խոսքի վրա ես տեսել եմ մեր աշխատանքի արդյունքը։ Երբ դուրս եկա ու տեսա, որ երեխաները ձնագնդի էին խաղում, և ինչ ոգևորությամբ ու հայրենասիրական ոգով էին ձնագնդին վերցում ու մյուսին խփում և ասում՝ Յա Գարեգին Նժդեհ, ուրեմն մենք հասել ենք նրան, ինչին որ ձգտում էինք»,- արդեն հայտնի դարձած այս արտահայտությունն իր տեսանկյունից մեկնաբանում է դերասանը։

Իսկ համացանցում հայտնված տեսանյութերին դերասանը վերաբերվում է հումորով, սակայն ասում է՝ պետք չէր ջուր լցնել ուրիշի ջրաղացին։ «Դրանից հետո ադրբեջանական շատ կայքեր գրեցին, որ հայերը ֆիլմ են նկարում մարդկության դեմ մեծ հանցանք գործած Գարեգին Նժդեհի մասին և հերոսացնում են նրան։ Հենց դրա համար էի ասում, որ պետք չի նման բան անել»,- ասաց Արտաշես Ալեքսանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more