▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը նորմալ է վերաբերվում Քիմ Քարդաշյանի` Հայաստան այցելությանը

life.panorama.am-ը գրում է. Երեկ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայաստանյան մեկամսյա հանգստից հետո վերադարձավ Բեռլին: Ծանոթ լինելով մարզիկի՝ կարևոր պահերին Հայաստանի ու հայրենակիցների կողքին լինելու հատկությանն ու բնավորությանը, life.panorama.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ապրիլի 24-ին նա չի լինի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր բարձրացողների շարքում: «Ես յուրաքանչյուր մենամարտից հետո գալիս եմ Հայաստան, որպեսզի հանգստանամ, տեսնեմ հարազատներիս, ընկերներիս, բարեկամներիս: Այս անգամ էլ գալուս նպատակն այդ էր… Բայց շատ հնարավոր է` ապրիլի 24-ին ևս հայրենակիցներիս կողքին լինեմ: Մինչ այդ Գերմանիայում պետք է մասնակցեմ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին, նաև Վատիկան եմ մեկնելու` դարձյալ Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը մասնակցելու համար»:

Ի դեպ առիթն օգտագործելով՝ հայ աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է վերաբերում Քիմ Քարդաշյանի՝ վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած Հայաստան այցելությանը: «Ի՞նչ կարող եմ ասել. նորմալ եմ վերաբերում այցին, եթե այդ այցն ինչ-որ օգուտ կարող է տալ Հայաստանին…»,-զրույցը եզրափակեց Արթուր Աբրահամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more