▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամն` Անգելա Մերկելի նստավայրում

 

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն օգոստոսի 31-ին  հրավիրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր` մասնակցելու "Բաց դռների օր" միջոցառմանը:
Արթուր Աբրահամը հանդիպումներ է ունեցել Անգելա Մերկելի աշխատակազմի պաշտոնյաների հետ, նրանց և գերմանական հեռուստալրագրողների հետ զրույցում բարձրաձայնել Գերմանիա ներգաղթած օտարերկրացիների խնդիրների մասին:Այս մասին Asekose.am-ին տեղեկացրել է  Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանն ու ավելացրել, որ Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ամենօրյա մարզումների մեջ է Բեռլինում, նա պատրաստվում է սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք մենամարտին:
Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն օգոստոսի 31-ին  հրավիրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր` մասնակցելու "Բաց դռների օր" միջոցառմանը:

Արթուր Աբրահամը հանդիպումներ է ունեցել Անգելա Մերկելի աշխատակազմի պաշտոնյաների հետ, նրանց և գերմանական հեռուստալրագրողների հետ զրույցում բարձրաձայնել Գերմանիա ներգաղթած օտարերկրացիների խնդիրների մասին:

Այս մասին Asekose.am-ին տեղեկացրել է  Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանն ու ավելացրել, որ Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ամենօրյա մարզումների մեջ է Բեռլինում, նա պատրաստվում է սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք մենամարտին:
Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more