▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանն` աշխարհի չեմպիոն

Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը,  ով դուրս էր եկել 98 կգ քաշայինների եզրափակիչ, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրվա մեդալային եզրափակիչ գոտեմարտում մրցեց գերմանացի Օլիվեր Հասլերի հետ: Սպիտակ արջը` այդպես են անվանում հայ ըմբիշին` փայլուն հաղթանակ տարավ` հաղթելով 8:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն, ավելի վաղ, պարտության մատնելով թուրքմեն Արսլան Սապարմամեդովին, հունգարացի Ադամ Վարգային և բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին, չորրորդ գոտեմարտում 3:1 հաշվով հաղթել էր 2012-ի օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային և  փաստացի իր համար ապահովել էր առնվազն արծաթե մեդալ: Նշենք, որ գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն  աշխարհի առաջնության եզրափակիչ էր դուրս եկել երկրորդ տարին անընդմեջ:

Մեր հավաքականը, թերևս, հայկական սպորտի պատմության մեջ լավագույն արդյունքով`  երկու ոսկե մեդալով է վերադառնում Տաշքենդից. Հիշեցնենք, որ առաջին ոսկե մեդալն Արսեն Զուլֆալակյանինն էր:

Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտը` Ներսիկ Գորգյանի յութուբյան էջից`ստորև. 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more