▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշակերտիս իրավունք չունե՞մ ասելու` անասուն. Սոս Պետրոսյանը` տարածված տեսանյութի և դրա պատվիրատուի մասին

 

«Դա եղել է 15 տարի առաջ: Ես տեղյակ չեմ եղել, հարցազրույցը հավաքել են, մոնտաժ են արել, բայց դա եղել է 15 տարի առաջ: Նրանք ոչ թե իմ աշխատողներն էին, այլ` իմ ուսանողները: Ես իմ աշակերտին իրավունք չունե՞մ ասելու` անասուն: Ինչի անասուն, որովհետև խանգարում էին»,- այս մասին  Asekose.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը` անդրադառնալով երեկվանից համացանցում լայն տարածում գտած արխիվային տեսանյութին, որում ինքը կոպտում է, վիրավորում ուսանողներին, ովքեր իրենց փորձի ժամանակ աղմկում են ու խանգարում Սոս Պետրոսյանին, ով այդ պահին հարցազրույց է տալիս: Ավելին` կրկեսի ղեկավարը նույնիսկ երկաթյա փող է բարձրացնում նրանց վրա`ցույց տալու համար, թե ինչպես պետք է վարվել նման մարդկանց հետ:

Պրն. Պետրոսյանի կարծիքով` 15 տարվա վաղեմություն ունեցող տեսանյութը պատահական չէ հայտնվել համացանցում. «Մեկը «զակազ» ա տալիս, ինչ ա եղել, Հայաստանում չգիտես»:

Տեսանյութը` Հակոբ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև` Ալլա Պուգաչովան այնքան լավ էր հետս, որ ինձ իր հարսանիքին թամադա դրեց. Սոս Պետրոսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more