▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, չի իմացել անգամ, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիի մասին

Առավոտ.am-ը գրում է․ «Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաեւ Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը եւ այլք: «Միասնական ազգ» բարեգործական հասարակական կազմակերպության այս ՄԵՆՔ/ MENQ նախաձեռնության հավաքը կայացել է մայիսի 27-ին, երբ դեռ ջրհեղեղ էր Տավուշի եւ Լոռու մարզերում: Սոցցանցերում թիրախավորվել է այդ միջոցառմանը մասնակցած երգչուհի Սոնա Շահգելդյանը, որի լուսանկարներից մեկը տարածվել էր ֆեյսբուքում:

Առավոտ.am-ը մեկնաբանության համար կապվեց երգչուհու հետ: Նա ասաց, որ բոլոր լրագրողներին հարգում է, բայց չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել: Նշեց նաեւ, որ ինքը երբեք փարթիների չի գնում, մասնակցում է միայն բարեգործական համերգների:

Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Անահիտ Շահգելդյանը Առավոտ.am-ին տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ Սոնային այդ միջոցառմանը հրավիրել է «Աստղածնունդ» հաղորդման վարող Արայիկ Համբարձումյանը, ասել է բարեգործական համերգ է, եւ Սոնայի ծանոթներից՝ բարեգործական միջոցառումներ նախաձեռնող Կարինեի ծննդյան օրը»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more