▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանը հավանաբար կհանդիպի ակտիվիստների հետ. բողոքի ակցիան շարունակվում է

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան մի խումբ ուսանողներ, հավաքվելով Մաշտոցի պուրակում,  պաստառներով շարժվել են դեպի կառավարության շենք` բողոքելու ուսման վճարների թանկացման դեմ:

Այս պահին ակտիվիստները Մաշտոցի պուրակում քննարկում են հետագա քայլերը:

Ակտիվիստներից մեկը ASEKOSE.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ վաղը 12:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իջնելու է նախարարության շենքի դիմաց` ցուցարարների հետ հանդիպելու:

«ԿԳ նախարարության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Կարինե  Մանուկյանը մեզ  ասաց, որ կզեկուցի նախարարին` մեր ցանկության մասին: Մեզ առաջարկում էին 10 հոգուց բաղկացած պատվիրակություն կազմել և քննարկում կազմակերպել կլոր սեղանի շուրջ: Մենք չհամաձայնվեցինք: Մենք այս ձևաչափով կբարձրացնենք մեր հարցերը»:

Ակտիվիստների պահանջները բաղկացած են երեք կետից.

1. Ուսման վարձերի նվազում

2. Դասախոսների աշխատավարձերի բարձրացում

3. Կրթության որակի բարձրացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more