▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանի ու Վարդանյանի «բրազիլական» արկածները. օդանավի տոմսերը կեղծ են եղել.7or.am

7or.am-ը գրել է. Հայաստանի մարզական պատվիրակության՝ Դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բելգիա մեկնելը  կազմակերպել  են Արմեն Աշոտյանն ու Յուրի Վարդանյանը։

Օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակությունը բախվել է դաժան իրականությանը: Պարզվել է, որ մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չունեն:

Իսկ թե ինչու է այդպես ստացվել, արդեն այլ խոսակցության թեմա է, որից կոռուպցիայի ու«ատկատի» հոտ է գալիս։ Կայքի տեղեկություններով՝ ավիատոմսերի գնման մրցույթը շահել է մի նորահայտ կազմակերպություն, որը ակնհայտ կեղծ հայտ է ներկայացրել` կասկածելի էժան գներ առաջարկելով Երևանից Բրազիլիա ինքնաթիռային երթուղու համար։ Գործարքի գումարը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ։ Գումարը փոխանցվել է ավիատոմս վաճառող այդ կազմակերպությանը, որը նույնիսկ կայքէջ չունի։ Միայն օդանավակայանում են մարդիկ իմացել, որ իրենց ձեռքի տոմսերը կեղծ են և իրենք չեն կարող մեկնել Բրազիլիա։

Այս ամենի արդյունքում պետական բյուջեն հսկայական վնասներ է կրել, քանզի Բրազիլիայում ամրագրված են եղել նաև հյուրանոցային համարները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more