Հատված Դեն Բրաունի «Ինֆերնո» վեպից...
– Сюда, – объявил Лэнгдон, бросившись к железному глобусу.
– Роберт! – Сиенна послушалась вопреки своей рассудительности. Коридор явно вел вглубь музея и уводил от входа.
– Роберт, – изумилась она, наконец, догнав его. – Куда ты нас ведёшь?!
– Через Армению, – ответил он.
– Что?
– Армению, – повторил Лэнгдон, глядя прямо перед собой. – Доверься мне.
Դարի ամենաշատ գիրք վաճառած հեղինակներից մեկը գլխավոր հերոսներին փրկելու համար «դիմում է» Հայաստանի օգնությանը: Իրականում գլխավոր հերոսները փախուստի են դիմում Ֆլորենցիայի Ուֆֆիցի թանգարանում գտնվող Հայաստանի քարտեզի հետևի գաղտնուղով, որը տվյալ իրավիճակում փրկության միակ դուռն էր... Կարդացեք հետաքրքիր և արկածներով լեցուն դետեկտիվ այս վեպը, որը նախորդ տարում ճանաչվել է ամանընթերցվող ստեղծագործությունը` ողջ աշխարհում վաճառվելով միլիոնավոր օրինակներով: Ի դեպ, գիրքը պետք է թարգմանվեր նաև հայերեն:
Հետաքրքրական է, որ Ուֆֆիցի թանգարանի քարտեզների սրահը մոտ 500 տարվա վաղեմության քարտեզների մեծ հավաքածու ունի, որտեղ նաև ներկայացված է հին Հայաստանի քարտեզը: Այդպիսով Դեն Բրաունը իր գրքի միջոցով միլիոնավոր ընթերցողներին հասկացնում է, որ Հայաստանը հնագույն երկիր է: Տարօրինակ է, որ մեր հարևան պետություններ Ադրբեջանն ու Թուրքիան դեռ չեն հասցրել բոյկոտել գիրքը, չնայած այն թարգմանվել է արդեն մի շարք լեզուներով:
Աշխարհահռչակ գրող Դեն Բրաունը «դիմում է» Հայաստանի օգնությանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet