Նեպալի իշխանությունները փորձել են Էվերեստի գագաթը նվաճելը դարձնել ավելի մատչելի, որպեսզի «աշխարհի տանիքն» ավելի մեծ թվով զբոսաշրջիկների գրավի:
Անհատ ճանապարհորդների համար Էվերստի նվաճումն այժմ կարժենա 11 հազար դոլար, նախկին 25 հազարի փոխարեն: Այս արժեքները կգործեն միայն գարնանը: Իսկ ահա աշնանը միայնակ կարելի է բարձրանալ Էվերեստի գագաթը ընդամենը 5, 5 հազար, իսկ ամռանը և ձմռանը՝ 2,75 հազար դոլարով: