▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհում մոտ 9 հազար պեդոֆիլ է ապրում

Գերմանական ոստիկանության տվյալներով` այսօր աշխարհում մոտավորապես 9000 պեդոֆիլ կա: Իրավապահները նրանց մեծ մասին, այսպես ասած, «նկատել են» համացանցում մանկական պոռնոգրաֆիա  դիտելիս կամ այն ներբեռնելիս: Ոստիկանությունն այս հաշվարկն իրականացրել է հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ, որը շուրջօրյա գրանցում է համացանցում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ներբեռնելն ու վերբեռնելը: Հայտնաբերված մանկական պոռնոգրաֆիկ նյութերը ներառում են նաև սեռական դաժան բռնություններով ուղեկցվող տեսարաններ, նույնիսկ շատ փոքր տարիքի երեխաների մասնակցությամբ: Գերմանական ոստիկանության հետաքննությունը սկսվել է դեռևս 2008 թվականին: Հաղորդվում է, որ 9 հազար մանկապիղծներից մոտ հազարն ապրում է հենց Գերմանիայում: Ինչպես պարզվել է` Գերմանիայից հետո մեծ թվով պեդոֆիլներ են ապրում Բրազիլիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և այլուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more