▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետ Բարսեղյանը այլևս չի վարում «XFactor»-ը ունեցած խնդիրների պատճառո՞վ

Խոսակցություններ են տարածվել, թե հաղորդավար Ավետ Բարսեղյանը խնդիրներ է ունեցել, ինչի արդյունքում այլևս չի վարում «XFactor»-ը: Ինչպես «Ի՞նչ են խոսում» բաժնում գրում է esyes.am-ը,  «Շանթ» հեռուստաընկերությամբ  հեռարձակվող «XFactor» հեռուստանախագծի գալա համերգներն այս եթերաշրջանում վարում էր Ավետ Բարսեղյանը և վերջին գալա համերգը, երբ որպես հաղորդավար հանդես է եկել Արամ mp3-ը, հեռուստադիտողների շրջանում տարաբնույթ կարծիքների տեղիք  է տվել: 

Տարածված խոսակցությունների հիմնավոր լինել-չլինելու մասին կայքը զրուցել է Ավետ Բարսեղյանի հետ: Նա  հայտնել է, որ որևէ արտառոց բան չի եղել: «Ի սկզբանե նախատեսված էր, որ ես միայն առաջին 5 համերգն եմ վարելու, քանի որ նախագծի հիմնական հաղորդավարը Արամ mp3-ն է»,- տեղեկացրել է նա:

Ավետը նաև տեղեկացրել է, որ շուտով կվերսկսվի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդաշարը, որի հաղորդավարը կրկին ինքն է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more