▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղանդավորական կազմակերպությունն օծում է սերմնահեղուկով

Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հանքավանի «Շողիկ» ճամբարում սեռական դաստիարակության ժամերին երեխաների համար պոռնոֆիլմեր են ցուցադրվել, տղամարդկանց և  կանանց մերկ նկարներ:

Ահազանգից հետո ճամբարում ֆիլմի ցուցադրությունը դադարեցվել է, բայց մնացած բողոքական ճամբարներում, Արմեն Միքայելյանի խոսքով՝ այդ «այլանդակությունները շարունակվում են»:

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյանը նշել է, որ իրենք էլ են նման ահազանգեր ստացել:

«Ավելին, շատ ահավոր եւ վերին աստիճանի լկտի են. վերաբերմունք են բացահայտ ցուցաբերում անչափահասների նկատմամբ, ու հետաքրքիր է, աղանդավոր ծնողների մասնակցությամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է Ամարյանը:

Henaran.am-ի տեղեկություններով, աղանդավորական մի կազմակերպությունում երեխաներին օծում են սերմնահեղուկով, և հայտարարում են, որ առողջությանը օգտակար է: Ամարյանը ոչ հաստատել, ոչ հերքել է  այս տեղեկությունը: Միայն ասել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն էլ է նման ահազանգեր ստացել: «Զբաղվում ենք, չեմ կարող հաստատ բան ասել դեռ»,-եզրափակել է  նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more