▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախմախ պատասխանների խառնարանում


Որքան գնում է, մարդ համոզվում է, որ չորրորդ աշխարհի եզրին ծվարած մեր էս երկրի բնակիչներն ու բնակչուհիներն այն կատարելության են հասել, որ արդեն ոչ միայն բոլոր հարցերի պատասխանները գիտեն, այլեւ գիտեն պատասխաններ, որոնց հարցերն ընդհանրապես չկան։ Ընդ-որում այդ ամենը համեմում են հնադարյան, մաշած ու նեխած ասացվածքներով, ասենք «Լավ ընկերը բաժակի ընկեր չի լինի» կամ «Ճաշակին ընկեր չկա» (չես հասկանում, էլի՝ ճաշակի ընկե՞րը որն ա, ընկերուհի՞ն ով ա):
Ասենք մի աղջկա ասում ես՝ «iPhone-իդ ԷՍԻՆՉ բանը ինչի՞ չես միացրել» (iMessage-ը կամ FaceTime-ը… Skype-ը, լավ)՝ նա պիտի անպայման մի հատ էսպիսի 10 տարվա էշ բան ասի՝ «Ինչի՞ս ա պետք, իմ համար հեռախոսը մենակ խոսալու համար ա»… Դա հասկացանք, բա եթե էդպես է՝ ինչի՞ ես 1000 դոլար տվել ու ամենավերջին iPhone-նն առել… Մարդիկ դա առնում են, որ ինտերնետով ձրի զանգեր կատարեն, մոլորակի մի ծայրից մյուսը իրար տեսնելով խոսեն, ամեն վայրկյան իրար հետ կապվեն, երաժշտություն լսեն… Մի խոսքով՝ գործածեն։ Բա էլ ինչի՞ համար ես առել դա… Այ էստեղ են ասել՝ «Առել ես, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ»:
Կանայք էլ կան, որ Skype-ով կապվում են, բայց կամերան չեն միացնում, ու երբ ասում ես՝ «Ինչի՞ չես միացնում», պատասխանում են՝ «Էսօր տեսքս լավ չի»… Ու էդպես 20 անգամ էլ խոսես՝ իրենց տեսքը միշտ լավ չի լինի… Բա չես մտածի՞ որ էս կինը տեսք չունի ընդհանրապես։
Կան տղաներ, որ հերիք չի ինտերնետում լատինատառ են գրում՝ էն էլ երկար ու շատ են գրում, ընդ-որում միայն մեծատառերով (ինքը 2001 թվին կոմպ. առել, Caps Lock-ը սեղմվել ա ու ըտենց մնացել ա, ինքն անգամ չգիտի, որ փոքրատառեր կան։ Բայց երբ արդեն ձանձրանում ու ասում ես՝ «Հայերեն գրի, էլի», սրանք պատասխանում են՝ «KOMPIS MEJ HAYEREN FONT CHKA\ Ջոկում ե՞ք՝ FONT!!!! Դե արի ու դրան բացատրի, որ Font-ը (տառատեսակն, էլի)՝ միայն ձեւավորման համար է գործածելի, ցանցում հայերեն font պետք չի, դրոշակը պիտի փոխես ու վերջ։ Ու հայերեն գրելու մեջ՝ ազգասիրություն-հայրենասիրություն՝ նման բաներ չկան, ուղղակի տգեղ է… ռուսերենը պիտի լինի ռուսերեն, ֆրանսերենը՝ ֆրանսերեն, ո՞ր դարն ա, արա, sms չեք գրում…
Իսկ մեր իմացած էն (ԷՆ, ԷՆ… էն, որ ՄԵՆՔ գիտենք) վարդագույն շրջանակով ակնոց դնող (ու դրանցով անպայման լեզուն դուրս ցցած նկարվող եւ ֆեյսբուկում դնող) աղջիկներն էլ ասում են՝ «Շատ էլ լավն ա, ինձ սազում ա, ֆիրման ի՞նչ կապ ունի, կարող ա ԳՈՒՉՉԻ լինի, վափշե չսազի»… Ընդ որում էդ ասելուց ինքը չի մտածում, որ ոչ ոք Gucci-իի անուն չտվեց ու չպարտադրեց Gucci առնել (չնայած, ինչի՞ չէ, եթե 1000 դոլարով iPhone ես առնում, մի 300-400 էլ տուր՝ միջին գնանոց Gucci առ, չգիտեմ՝ Cartier առ, մեկ ա ՍՏԻԼՆԻ ապրող ու Glamour մեռնող աղջիկ ես, շպրտի էդ այլանդակությունն, էլի, ամոթ ա, աղջիիի)… Էլ չեմ խոսում այլանդակ մարմին ունեցող, բայց բոլոր կողմերից շատ նեղ, ռետուզի նման ջինսեր հագնող տղերքի մասին… Ասա տղա ջան, մեռնեմ էն ռոք լսող գոմեշ ջանիդ, բա որ էդ հագնում ես, չես ջոկո՞ւմ, որ բասկետբոլի գնդակ-ոռդ ու Լոռի-Փամբակ հասնող փորդ էնպես գեշ են ուրվագծվում, որ քեզ տեսնող 3 տարեկան էրեխեն էլ՝ կասի՝ «Վայ, ջայլամ ձյաձյան»։
Բայց որ ասես, կասի՝ «Ի՞, խի կարող ա՞ պարաշյուտ հագնեմ, գիտե՞ս էս ջինսն ինչ արժի»… Բա… Մայկի վրա էլ էնքան տեքստ ու նկար կա, որ ֆեյսբուկի պատը …աք ա կերել մոտը։
Մարդը մի քիչ սոլիդ կլինի, էլի, գոնե գույների առումով…
Կա նաեւ հակառակը՝ ճանաչված ԱՆՈՒՆՆԵՐԻ հետեւից վալող ու «Սաղ դրա մասին են խոսում, էթանք նայենք» ասող օրգանիզմներ։ Իրենք, ասենք՝ լսել են Բարոլուչչի անունը (ոչ մի բան չեն նայել, իհարկե), ու ՍԱՂ խոսում են նրա ինչ-որ ֆիլմից, ասենք՝ «Dreamers»… Բայց ինքը կոկտեյլի պես ո՞նց չխառնվի էդ սաղին, ո՞նց չասի՝ «Վերջն ա»… Ինքը հո չի՞ տեսել Բերտոլուչչիի «Կոնճորմիստը», «Երկային ապաստան»-ը կամ «Քսաներորդ դարը»… Ինքի պիտի ՍԱՂԻ ասածով «Dreamers»-ի պես թույլ ու հակահիգենիկ ֆիլմ նայի… Կոէլյոն լավ գրող է, բայց դուք մի հատ Դոստոեւսկին, Բուլգակովն ու Մարկեսը կարդացեք՝ նոր թերթեք դա, տեսնեմ կուզե՞ք կարդալ…
Վերադառնալով արտաքինին՝ մի հատ էլ շատ հին բան կա՝ ԳՈՒՅՆԵՐ ԽՈՍԱՑՆՈՂ կանայք։ Իրենք կարող են գազարագույն կոշիկներ ունենալ, կապույտ շրջազգես, գազարագույն գոտի, կանաչ ու дишовый մայկա, գազարագույն վզնոց, ստրեպտոցիդով ներկած մացերին ինչ-որ գազարագույն չռթիկ ու որ ամենաայլանդակն է՝ իրա շուրթերը պիտի գազարագույն քսած լինեն (զատիկի ձվով են իրենք ստանում էդ գույնը): Իրենք կարծում են, թե շատ тонкий ճաշակ ունեցող կանայք են, որովհետեւ ամեն գույնն իրար հետ ԽՈՍՈՒՄ ա… Հա, ու իրա վրա՝ միշտ խոսակցություն կա, ուր գնում ա՝ սաղ էդ խոսակցությունը լսում են։
Ու էսքանից հետո՝ արժի՞ որ մարդ խոսի պատառաքաղով սուշի ուտող գյադեքի մասին… Արժի՞ որ ծավալվի միջինից ցածր երաժիշտներին, գրողներին կամ նկարիչներին ՀԱՆՃԱՐԵՂ անվանող օրգանիզմների մասին…
Մենք էստեղ ճաշակ չենք պարտադրում, շատ բաներ էլ մենք են սխալ անում… Ճաշակը ո՞նց պարտադրես, չի լինի։
Որովհետեւ աշխարհում ընդամենը ԵՐԿՈՒ բան կա, որ ոչ ձեռք կբերես, ոչ կկորցնես, ոչ կառնես, ոչ կծախես…
Որոնք ե՞ն.
ՃԱՇԱԿՆ ՈՒ ՏԱՂԱՆԴԸ։

© V.S. 2013

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more