Ախուրյանցի Անոյի անունը որ Ժոզեֆինա դնեք, բա՞ն կփոխվի․ մի՛ ֆռցրեք ու միջանցքի անունը TRIPP դրեք։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Որքան էլ արոյենք, նիկոլենք, պողոսները իրենց հինգերրորդ կետը ճղեն ու ասեն, որ «TRIPP»-ը «Զանգեզուրի միջանցք» չի, ամբողջ եվրոպական, ամերիկյան, ռուսական, քաղաքագիտական, վերլուծական շրջանակներում դա դիտարկվում է որպես «Զանգեզուրի միջանցք»»,- ասաց նա։
Աշոտյանի խոսքով, եթե ՀՀ գործող իշխանությունները այդքան հարգված են դրսում, ինչու չեն ընդունում նրանց հորդորը և չեն դադարում «TRIPP»-ը կոչել «Զանգեզուրի միջանցք»։
Մանրամասները` տեսանյութում։


