▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղքատության մակարդակը «կնվազի», եթե շարունակեք նայել այս ամենին ձեր վարդագույն ակնոցներով

Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, ով այսօր առանց ամաչելու ՀՀ ԱԺ-ում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է, որ կառավարությունն ակնկալում է, որ երկրում կգրանցվի աղքատության նվազում:

Այսպես ընկեր Սարգսյաններ (այստեղ դիմում եմ ՀՀ բարձրագուն իշխանական էշելոնում գտնվող՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ՀՀ ֆինասների նախարարին- Գ. Ն.) այդ ինչպես եք նվազեցնելու,երբ ինչպես ասում են արդեն ամեն ինչի ՀԱՄԸ դուրս է եկել ջրի երես....

Այո ՀՀ-ում իհարկե աղքատության մակարդակը «կնվազի», ինչպես դուք եք նայում այս ամենին Ձեր վարդագույն ակնոցներով, որ երկրից չկա արտագաղթ, իսկ ամեն ինչ այնպես է, ինչպես ԱԼԻՍԱՆ գտնվում էր ՀՐԱՇՔՆԵՐԻ աշխարհում:

Չեք էլ ամաչում ու հավանաբար 2015 թվականին մի լավ Ձեզ «կկոտորեք», թե իբր իրականացրել ենք դեռեւս 2003 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Կառավարությունը իր N994-Ն որոշմամբ հաստատած ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որտեղ հստակ նշված է, որ այդ ժամանակ աղքատության մակարդակը պետք էր հասցնել 19.7 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 4.1 տոկոսի` 2001 թ. համապատասխանաբար 50.3 տոկոս և 16 տոկոսի ցուցանիշների համեմատ, այն ինչ այսօր նույն մակարդակին ենք, ինչ ուեինք դեռեւս 13 տարի առաջ....

Գալուստ Նանյան 

Ֆեյսբուք 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more