Էս խոսքերից,
Ծուռ խոսքերից,
Մի բուռ,
Բայց և բուռն խոսքերից,
Փոթորիկի նման ահե~ղ,
Զեփյուռի պես
Նուրբ հոսքերից,
Պոկված քնքու~յշ,
Մի անեզե~ր
Քիչ խոսքերից...
Ինչքա~ն փախչում,
Արի ու տես մոտ եմ գալի~ս,
Ձուլվում նորից:
Էս խոսքերից,
Գիժ խոսքերից,
Մեկ-մեկ էնքան
Գիժ եմ դառնում,
Որ մոռացած
Հասակ ու դիրք...
Խելքս բառնում
Օրվա խելքին
Թևեր առնում,
Ու վազու~մ եմ
Մայթերի հետ,
Կամակորի մի
Հասակում,
Ում գժվելու
Տարիքն է դեռ,
-Ներելի է,-
Մարդիկ կասեն,
Նոր է հառնում...
Էս խոսքերից `
Չեմ կշտանու~մ,
Էլ ոնց ասեմ:
Էլ ոնց չասեմ,
Սիրու~մ եմ քեզ,
Չես հասկանում,
Այ,տնաշեն:
Ազատ Աբրահամյան
Այ, տնաշեն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet