▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ զուտերը այնպես արեք, որ չլինի, 2 օր քննարկել ենք, զուտ, զուտ…Վարչապետի դիտողությունը նախարարին

Այսօրվա կառավարության նիստում, երբ կրթության եւ գիտության նախարարը ներկայացնում էր «Բարձրագույն կրթության» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների հարցը,  նշեց.  «Լրացուցիչ ժամանակ է պետք զուտ այսինչ փոփոխության համար»: 

 Կարեն Կարապետյանն էլ հակադարձեց. « Այդ  զուտերը  այնպես արեք, որ չլինի: Երկու օր քննարկել ենք, զուտ, զուտ…Բոլոր դիտողությունները հնարավոր չէ՞ մինչև կառավարության նիստն անել»,-ասաց նա:

Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ: Օրենսդրական փաթեթի նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը: Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար: Արդյունքում ամբողջական և հստակ կսահմանվեն բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները:

Կարդացեք նաև՝ Բա տենց ո՞նց կլինի, հը՞ն...Կարեն Կարապետյան Ամեն ինչ պետք է սկսվի մաքուր էջից. Կարեն Կարապետյան

Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ տեսանյութերի միջոցով.

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more