▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդպես էլ այս մեծահարուստ Ծառուկյանը չեղբայրացավ հայ մտավորականին

«Մեր պատմութեան ընթացքում - գիտցե՛ք ե՛ւ այդ - մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին»: Զավեշտական է, բայց փաստ, նժդեհական այս հրաշալի տողերը կյանքի են կոչվում:
Հարգելի ընթերցողներ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի որոշումը' ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ, շոկային տրամադրություններ էր ստեղծել ամբողջ Հայաստանի քաղաքական դաշտում: Մեկ րոպեում Գագիկ Ծառուկյանը մտավ պատմության արխիվ, իսկ այդտեղից դուրս չեն գալիս: 500000 մարդ փաստորեն իրենց ձայնը տվել էին մի մարդու, ըստ որի՝ «Մենք որ ոլորտում, որ ձեռք ենք մեկնել, միշտ մեր խոսքը գործ է եղել»: Հիմա հասկանում եք, թե ինչքան վեհ և ազնիվ պետք է լիներ Գարեգին Նժդեհն, երբ հայտարարում էր՝ «Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա, մնալու լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին»: Հատկանշականն այն է, որ նա այս խոսքերը գրել է 1944 թվականի սեպտեմբերին՝ ձերբակալությունից քիչ առաջ: Ես հասկանում եմ, որ Գագիկ Ծառուկյանը շատ հեռու է ազգանպաստ Նժդեհ լինելուց, բայց այսպես հուսախա՞բ անել կես միլիոնից ավել մարդու: Լավ, ինչևիցե, եկեք մոռանանք, որ քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյան «երբևէ եղել է», դրա փոխարեն պատկերացնենք, որ մենք միշտ գործ ենք ունեցել օլիգարխ Ծառուկյանի հետ, իսկ օլիգարխիկ հարթության մեջ նրա արարքը կարելի է համարել «լիովին նորմալ»:
P.S Բայց այսքանից հետո մասնակցել Երևանի ընտրություններին և հույս կապել, որ ԲՀԿ-ն առաջինն է լինելու նույնիսկ մեկնաբանության կարիք չունի:

Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more