▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս է չընտրված քաղաքապետի պատկերը, որ երջանիկ ներկայացնում է կոռուպցիայով նոր արված ասֆալտը»

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս է չընտրված քաղաքապետի պատկերը, որ երջանիկ հայացքով, իրանից գոհ-գոհ ներկայացնում է կոռուպցիայով նոր արված ասֆալտը, որը քանդվում ու փշրվում է։
Ուրեմն Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ. Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհի շինարարությունը, ըստ պայմանագրի, 1-ին փուլը պետք է ավարտեին 2023 թվականի նոյեմբերի 23-ին, քանի որ պայմանագրով նախատեսված աշխատանքները սկսվում են շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերը ուժի մեջ մտնելու օրվանից: Իսկ դա տեղի է ունեցել 05.08.23 թվականին, և, ըստ պայմանագրի, աշխատանքները պետք է ավարտվեին օրացուցային 80-րդ օրը, այսինքն 2023 թվականի նոյեմբերի 23-ին, իսկ այսօր սեպտեմբերի 24-ն է՝ 2024 թիվ: Ստացվում է, որ արդեն ուղիղ 10 ամիս փողոցի ասֆալտապատման աշխատանքները պետք է ավարտված լինեին, բայց աշխատանքները նոր են մեկնարկել։
Պայմանագրի 6.2 կետով նախատեսված՝ աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում կապալառույից յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ` կատարման ենթակա չկատարված աշխատանքի գնի 0.05% տոկոսի չափով։
Ընդհանուր ասֆալտապատման աշխատանքների պայմանագիրը կազմում է 567.300.000 մլն դրամ, և, հաշվի առնելով, որ աշխատանքները նոր են մեկնարկել, Երևանի քաղաքապետարանը դեռ ոչ մի գումար պետք է որ վճարած չլինի։
Եթե հաշվենք պայմանագրով նախատեսված չկատարված աշխատանքի գնի 0.05% տոկոս տույժ տուգանքը, ապա ստացվում է, որ 306 օր աշխատանքները ուշացել են, և երբ 567.300.000 մլն. դրամը բաժանում ենք 0.05%, կազմում է 283.650 դրամ և բազմապատկում ենք աշխատանքների ուշացած 306 օրվա ժամանակահատվածին, ապա ստանում ենք 86.796.900 մլն դրամ: Այսինքն, ըստ պայմանագրի, աշխատանքները իրականացնող ԱՐՀՈՎՇԻՆ ՍՊԸ-ն պետք է ենթարկվի 86.796.900 մլն դրամ տույժ տուգանքի։
Հիշեցնեմ, որ ես անցած տարի անդրադարձել էի այս ասֆալտապատման աշխատանքներին։
Անցած տարվա տեսանյութը՝ ստորև»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more