▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս երկրում որևէ բան արագ փոխելու միտքն օնանիզմ է. «թքերգության» շարքից

Կանխավ զգուշացնում եմ, որ իմ հոր՝ Արամայիս Սահակյանի մահը ԿԱՊՎԱԾ ՉԷ իմ բարկացածության հետ, որովհետեւ, առաջին հերթին՝ ԵՍ ԲԱՐԿԱՑԱՑ ՉԵՄ, ուղղակի բոլորից շատ տեղեկացված եմ եւ որպես գրող (ես չեմ ասում, որ գրող եմ, դուք եք ասում) անհրաժեշտ եմ համարում ասել, որ այս հողի վրա, այս երկրում, այս պահին ՈՐԵՎԷ ԲԱՆ ԱՐԱԳ ՓՈԽԵԼԸ ԱՆՀՆԱՐԻՆ Է։ 
ԴԱ ԵՐԵԽԱՅՈՒԹՅՈՒՆ Է։ ԴԱ ՕՆԱՆԻԶՄ Է։ 
Լինի քաղաքական, լինի հասարակական, լինի ինչ-որ …ԱԿԱՆ լուրջ պայքարի համար՝ անհրաժեշտ է կշռադատված ու սթափ ծրագիր, ջանք, ավյուն, կամք ու եռանդ՝ այսօրվա ահավոր ու այլանդակ ֆեոդալական համակարգը վերացնելու եւ նոր, արեւմտյան արժեքներին համընկնող հասարակարգ ստեղծելու համար։ Դրա համար պետք է նվազագույնը 50-80 տարի, մենք պետք է հասկանանք, որ միջնադարում ենք ապրում։ 
Դրա համար (ով ոնց ուզում է թող մտածի), ԹՔԵԼ ԵՄ… ես ինձ իրավունք եմ պահում ԹՔԵԼ ԱՅՍՕՐՎԱ ԲՈԼՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ…
Եթե պետք է, կոնկրետանամ (միայն ԹՔԵԼԸ թող հասկացվի… ի՞նչ ասեմ… թող հասկացվի՝ ՄԵՐԸ…… լավ, Mother Fuck!)…
Ես թքել եմ էս անասուն երկրի իշխանություն-կառավարություն ստեղծողի մամաների վրա, թքել եմ սրանց ծնած լրագրողների վրա, սրանց եթիմ «արվեստագետների» վրա, «դերասան երգիչ- երգչուհիների» մոր վրա, սրանց սաղ անասուն հերոսների վրա (վազգենա-դեմիրճյանախառն), սրանց՝ մոդա դառած ազգայնասիրության վրա (իրենց անասուն արորդիներով, հայասեր պրեզերվատիվներով ու մյուս բոզերով)… Թքել եմ ամբոխահաճո գործիչների մոր բերանը, իրենց գա…դոն խոսնակներով, թքել եմ 3-ամսյա ղժժոց հիշեցնող «պայքար»-ների, թքել եմ կարճամիտ ու տափակ րաֆֆիների վրա, թքել եմ սաղ լֆիկների ու հոգեմետ առաջնորդ կաթողիկոսների վրա… ԵՍ ԹՔԵԼ ԵՄ ԲՈԼՈՐ ՀԻՄՄՄԱՐՆԵՐԻ ՎՐԱ…
…ՈՒ ՁԵՐ ՏԱՊԱՆԱՔԱՐԸ ԿԳՐՎԻ ՇԱՏ ՇՈՒՏՈՎ…

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more