▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս իշխանությունը մտավ պատմության մեջ որպես ընդդիմադիրներին, այլախոհներին, լրագրողներին տոտալ գաղտնասող

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի բոլոր դաշտերի, բոլոր ճամբարների, բոլոր նախասիրությունների ընդդիմադիրներ, հասարակական գործիչներ: Չափազանց հետաքրքիր բաներ եմ պարզել դավաճան իշխանությունների կողմից ընդդիմադիրներին գաղտնալսելու պետական ծրագրի վերաբերյալ:

Արդեն գաղտնիք չէ, որ հայկական դԸմոքրԸսի գոռացող իշխանությունները գաղտնալսել և կարծում եմ գաղտնալսում են ընդդիմադիրների հեռախոսները:

Հիմա մի փոքր կոնկրետիկա.

Փաստերը, որոնք ամբողջացնելուց հետո անպայման կհրապարակեմ ցույց են տալիս որ կոնկրետ իմ հեռախոսը գաղտնալսման թիրախ է դարձել 2021 թվականի փետրվարից (ևս մեկ փորձ է եղել 2021 թվականի ապրիլին և այլն):

Այս ամենի կայֆը կայանում է նրանում որ իսրայելական Պեգասուս ծրագիրը որի միջոցով դԸմոքրԸսի Հայաստանում իրականացնում են ընդդիմադիր գործիչների գաղտնալսումները տրվում է բացառապես պետություններին: Այսինքն որևէ անհատ, կամ կազմակերպություն չի կարող այդ ծրագրին դոստուպ ունենալ: Կրկնում եմ ծրագրի բաժանորդ կարող են լինել միայն և միայն պետությունները համապատասխան թղթաբանություններից հետո: Սա նշանակում է, որ դԸմոքրԸսի Հայաստանը պետության անունից հայտ է ներկայացրել պեգասուսը ձեռք բերելու համար: Ասեմ ավելին, ընդդիմադիրների հեռախոսահամարները որոնց գաղտնալսումը պետք է իրականացնեն իսրայելի մասնագետները ևս տրամադրվում է բացառապես ծրագիրը ձեռք բերած պետության կողմից:

Սա իր հերթին իշխանության համար շատ վատ բաներ է նշանակում...

Պետության բաժանորդագրման կանխավճարը այս ծրագրի համար կազմում է 7 միլիոն դոլար: Յուրաքանչյուր հեռախոսի գաղտնալսելու հայտը հասնում է մինչև 60 000 դոլարի:

Իսկ հիմա վատ նորությունը իշխանությունների համար:

Ես չգիտեմ այդ համատարած դեմոկրատական գաղտնալսումները ինչ որ օգուտ տվել են թե չէ, սակայն ձեր դիլետանտության շնորհիվ մեեեեեծ օգուտ են տվել ընդդիմությանը:

Արդեն դիմել եմ այս հարցով զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությանը որտեղից հաստատել են վերը նկարագրվածը և տվյալների վերջնական ամփոփումից հետո կներկայացնեմ անհերքելի ապացույցներ առ այն որ պետության պատվերով իմ՝ որպես այլախոհի հեռախոսը վերցվել է գաղտնալսման տակ:

Այս թեմայով միջազգային աղմուկ եմ բարձրացնելու և նամակների տարափ է լինելու, այս իշխանություններին հովանավորող բոլոր երկրների դեսպանատներին և միջազգային ԶԼՄ-ներին: Շատ հետաքրքիր կլինի լսել հատկապես ԱՄՆ դեսպանատան և պետ դեպարտամենտի կարծիքը հայկական դԸմոքրԸսիի վերաբերյալ:

Վերջում, քանի որ տեղյակ եմ, որ գաղտնալսվող ընդդիմադիրների և լրագրողների քանակը բավական մեծ է, հորդորում եմ բոլոր գաղտնալսվածներին հանդես գալ հրապարակային հայտարարություններով, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում որ վախեցել եք:

Հա, քանի չեմ մոռացել, սորոսականներին իշխանությունները հրահանգել են հանկարծ այս թեմայով չհաչալ:

Հարգանքներով, միշտ Ձեր, գաղտնալսված Մալյան)))

Հ.Գ. Այս իշխանությունը մտավ պատմության մեջ որպես ընդդիմադիրներին, այլախոհներին, լրագրողներին տոտալ գաղտնասող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more