▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս պահին գիպսով և հենակներով եմ». Հենրիխ Մխիթարյան

ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ:

Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ տեղի ունեցած Գերմանիայի առաջնության «Մայնց»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, հանդիպման վերջին րոպեին դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ խաղային այդ իրադրությունում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ: Այսօր արդեն գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնեց, որ Մխիթարյանի ստացած վնասվածքի ապաքինման համար նախնական տվյալներով կպահանջվի 4 շաբաթ: Մեր հեռախոսազրույցի ընթացքում Հենրիխ Մխիթարյանն ասաց. «Խաղային այդ իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ զգացի: Խաղից հետո անմիջապես դիմեցի բժիշկներին: Երեկ և այսօր արված հետազոտությունները ցույց տվեցին, որ ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա: Այս պահին ոտքս գիպսի մեջ է, քայլում եմ հենակներով: Առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե որքան կտևի ապաքինումը: Նախնական ստուգումների արդյունքում, այո, ասել են 4 շաբաթ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more