Aysor.am-ը գրում է, որ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադրաձավ վերջին օրերին մայրաքաղաքում հասարակական շարժմանը և նշեց, որ այդ շարժումները ինքնաբուխ են և չունեն կուսակցական բնույթ: Այդ շարժումների բուն պատճառը քաղաքապետի որոշումն է:
Երևանի տրանսպորտի թանկացումների համար Տիգրան Սարգսյանը դիմեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին:
Վերջինս նշեց, որ Երևանի քաղաքապետն այս օրերին անձամբ հետևել է սակագնի վերաբերյալ ՀԿ-ների հնչեցրած գնահատականներին, վերլուծություններին, հանդիպել է տարբեր հասարակական և սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ. այս պահին հարցը քննարկվում է ավագանու կուսակցական խմբակցությունների հետ:
Փոխքաղաքապետը փոխանցեց, որ ամփոփելով, եզրահանգումներ կատարելով` այսօր Տարոն Մարգարյանը հրապարակային կդիմի հանրությանը:
Առավել մանրամասն` այստեղ