Այս պահին Ազատության հրապարակում ստորագրահավաք է անցկացվում: Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին միացողները ստորագրում են «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» խորագրի ներքո։ Ստորագրությամբ քաղաքացին պատարաստակամություն է հայտնում անմնացորդ զորակցել «Ժառանգության» առաջնորդին:
Ստորագրահավաքի նախաձեռնողներն են հենց պայքարի մասնակիցները։