««Ազատություն»-ը նոր մուտիլովկա չի դրե՞լ, ո՞ւր ա «Ազատության» լրագրողը»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից առաջ, լրագրողներին տեսնելով, ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն»-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՔՊ-ականները մտադիր են բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։ Սակայն երեկ թե՛ Քոչարյանը, և թե՛ մի շարք ՔՊ-ականներ հերքեցին լուրը։ ««Ազատություն»-ը խախտել է սկզբունք, եթե նման լուր էր դնում, պետք է հակառակ կողմին լսեցնել տար»,- այսօր ասաց Քոչարյանը։ Դիտարկմանը, թե պետք չէ թիրախավորել լրագրողին, պատասխանեց, որ լավ է անում: *** |
|
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց․ «Ազատության» կամեռան էստե՞ղ է»։ Սրահից հնչեց՝ ոչ։ Քոչարյանը հեգնանքով արձագանքեց․ «Բա որտե՞ղ է։ Աղբյուրների մո՞տ է, շատ լավ»։ Այս խոսակցությանը միջամտեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Պարո՛ն Քոչարյան, իմ ներկայությամբ լրատվամիջոցների մասին վատ բան չասեք»։ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Վայ, մոռացել էի, որ դուք էստեղ եք, պարո՛ն Մանուկյան, ներող կլինեք, չէի նկատել, որ մասնակցում եք նիստին։ Շատ լավ»։ Հիշեցնենք, որ «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ում մտադիր են Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց բարձրացրել։ ***
*** |
|
ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, թե Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ իր հետ կապված ինչ-որ խոսակցություններ կան, նշեց. «Խմբակցության նիստը կլինի, կիմանանք»: Հարցին՝ խմբակցությունում ինչ-որ դժգոհություններ կա՞ն ձեզ հետ կապված, պատգամավորը պատասխանեց. «Ոչ»: Դիտարկմանը՝ գուցե իր թիկունքում են քննարկումներ ծավալվում, Քոչարյանն արձագանքեց. «Շատ հնարավոր է, ինչի ձեր թիկունքում քննարկումներ չկա՞ն... Թող քննարկեն, երբ որ ինձ տեղյակ կպահեն, ես էլ եթե ունեմ արձագանքելու հնարավորություն, կարձագանքեմ»: |
Դիտեք նաև՝