▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազատություն ռադիոկայանի աշխատակիցը՝ Հովհաննես Մովսիսյանը, արցախցիներին ատելու քարոզ է անում, Սիսակ Գաբրիելյանը՝ մասնակցում է Արցախի հանձնմանը»․ Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազատություն ռադիոկայանի մի աշխատակիցը՝ Հովհաննես Մովսիսյանը, Հանրային հեռուստատեսությամբ արցախցիներին ատելու քարոզ է անում:
Ազատության մյուս աշխատակիցը՝ Արմեն Քոլոյանը, Հանրային ռադիոյում Ալիևի ու Էրդողանի ժամանակով է ժամը նայում:
Ազատության մի ուրիշ աշխատակից՝ Սիսակ Գաբրիելյանը, մասնակցել է Արցախի հանձնմանը՝ ցեղասպանական Քաղաքացիական Պայմանագրից պատգամավոր է:
Հիմա՝ Արցախը հանձնելուց հետո, Ազատությունում փոփոխություններ են եղել, սկսել են արցխահաճո ու հայահաճո եթերներ տալ, Արցախը Հայաստանից կտրելու ճարտարպետ Ժիրայր Լիպարիտյանն էլ վաղուց չի երևացել էնտեղ:
Ժամանակին՝ 21-րդ դարի սկզբին, Ազատության լրագրողները կռիվ են տվել, որ Հայոց ցեղասպանությունը եթերում պիտի հնչի հենց Հայոց ցեղասպանություն տերմինով, ոչ կոտորած, ոչ էլ չակերտների մեջ առնվի: Էդ սերնդի մեջ էր կեղծիքով Հանրային ռադիոյի տնօրեն դարձած, ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանը:
Հիմա Արեմ Քոլոյանը ենթական է բռնապետական ախտով տառապող Նիկոլ Փաշինյանի, միացել է մեզ կոտորելու կազմակերպչական աշխատանքներին:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ քո երկրում օտար լրատվամիջոցի ազատ գործունեության մասին, որ եթե ականջահաճո լուրեր է տալիս, դա ամենևին չի նշանակում, որ քո կողմից է, և, ականջդ գրավելով, ձեռք բերված վստահության շնորհիվ մի օր էնպես կսիլլի, որ օտար ռադիոյից քո Հանրային ռադիոյում Ռամիլ Սաֆարովի ժամացույցը կհայտնվի:
Պետության աճն էլ է մարդու պես. զգուշանում է նրանից, ինչից տարիների ընթացքում փորձ է ձեռք բերում: Մնում ա չմեռնի:
Իսկ բարդը՝ նոր ծնվածներին փորձը փոխանցելն է, որ ընտանիքի անդամին հավատան, զգուշանան, ոչ թե անծանոթի կոնֆետին վստահեն ու բռնաբարվեն»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more