▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա ինչի՞ եք զարմանում, որ նաիրի հունանյաններ են ի հայտ գալիս

Զզվում եմ, երբ խոսում են, թե՝ «Տնտեսություն չկա, ներքին արտադրողները քիչ են եւ այլն» արտահայտություններից, զզվում… 
Լսեք, եթե սրանք շաքարի մեջ եսիմինչ են խառնում, որ քաղցրությունը 50%-ով ընկնի, որ մարդիկ ստիպված 1 կիլոգրամի տեղը 2 կիլոգրամ գնեն… որ նույն նպատակով աղը անալիացնում են… որ հանքային ջրի գազը դնում են ինչքան ուզեն (շատ է պետք՝ շատ, քիչ է պետք՝ ընդհանրապես չեն դնի)… որ բանկերը վարկավորում են միայն իրենց գազախցի արժանի թերածին ազգուտակներին… որ «սուպերմարկետ» կոչվող գեղական դուքաններում ծախում են չորս անգամ պիտակը փոխած փտած ապրանքներ… որ սրանց սարքած հյութերց քաքաջրի հետ բացած պագռիշկի համ է գալիս… որ խանութներում ծախում են միայն 2 տեսակի զիբիլ՝ կամ փողատեր գարշանքների համար կամ ամենաստորին խավի ծուռվիզ անգրագետների համար… որ տաքսու վարորդը Սայաթ Նովայի փողոցի տեղը չգիտի… որ քաղաքի կենտրոնում օրը չորս անգամ լույս են կտրում-միացնում, բայց որ մի օր գումարն ուշացնես՝ չորս օր կկտրեն ու չեն միացնի… որ ամենափնթի բոզի ծուռ արգանդից դուրս թռած լակոտիները եթերում «հանաքներ» են անում ու «դերեր» են խաղում… 
…ՈՐ ՇՈՒՏՈՎ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՍԿՍԻ ՄԱՐԴ ԽՓԵԼ, ՈՐ ՇԱՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՄ ԾԱԽԻ…
ԲԱ ԷԼ ԻՆՉԻ՞ ԵՔ ԶԱՐՄԱՆՈՒՄ, ՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ…
ԲԱ ԷԼ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԷՍ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՔ «ԱՐՏԱԳԱՂԹ»… 
«Ներքին արտադրանքը քիչ է»… Տո քիչ են՝ շատ լավ է… Ավելի լավ կլիներ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չլինեին, սատկեին ՍԱՂ, ՍԱՂ ՍԱՏԿԵԻՆ на хер իրենց ընտանիքներով…
Հապա մի քաղաքական-հասարակական գործչի անուն տվեք, որը վերջին 20 տարվա ընթացքում մահացել է կամ ՍԱՏԿԱՑՐԵԼ ԵՆ ու մենք դրա համար ՏԽՐԵԼ ԵՆՔ…
Չկա նման բան…
Էստեղ ՈՒՐԻՇ ԲԱՆ կա… 
Իսկ էդ ուրիշ բանն էն է, որ ազգի ԿԵՂՏՈՏ ԱՐՅՈՒՆԸ շատացել է… Շատացել է ու եռում է… Բայց ափսոս, որ իրենցը եռում է, բայց ՄԵՐՆ Է ԹԱՓՎՈՒՄ ՈՒ ԹԱՓՎԵԼՈՒ…
Էնպես որ, երիտասարդություն… մեղք եք, չկա ոչ մի հույս, ով կարող է թող մի բան անի՝ հեռանա, աշխատի, չարչարվի ու մի երկրում իր համար ապագա կառուցի… 
ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԿԱ…

(ՈՒ եթե մեկը համարձակվեց գրել, թե «արտագաղթի կոչ է անում» կամ «Բա մեր պայքարը», ուրեմն… էշ է, ի՞նչ ասեմ։
Չնայած շուտով կասեմ։
Ու կանեմ։

 

Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more