▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հայրենանվեր ևս մեկ քայլը

Հայ-ադրբեջանական սահմանի եզերքին, հակառակորդից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ կառուցվել է 7-րդ դարում, դժվարամատչելի է հավատացյալների համար, քանզի հաճախ  գտնվում է թշնամու կրակոցների ներքո: Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն, այսօր, օծել է սուրբ Աստվածածնի զանգակը, դռներն ու սուրբ սեղանը, որպեսզի եկեղեցին «Աստծո օրհնությամբ, մեր ժողովուրդը ևս 7 և 70 դար շարունակի այս եկեղեցում աղոթել»: 

Ֆեյսբուքյան օգտատերերը գոհունակությամբ գրում են, որ սա Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի աստվածահաճո և հայրենանվեր հերթական  քայլն է:

Կարդացեք նաև՝ Աղոթեք հոգևորականի համար, որ չսխալվի ու չվնասի մյուսներին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more