▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը. Մայիսի 8

Արևելագետ, պրոֆեսոր, Արցախի բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը, չնայած պատկատռելի կտարիքին, ևս միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին: «Սրբազանի գործը ճշմարիտ է, հայոց գործն է սա, Հայաստանի գործն է, մենք զինվորագրված ենք այս գործին: Ով հայրենիքի կողմն է, մենք նրա կողքին ենք: Մեր հավատքի վրա, մեր արժեհամակարգի վրա է հարձակում եղել: Հավատացնում եմ ձեզ, որ մենք ուժ ենք գտնելու, վերագտնելու ենք մեզ և քայլելու ենք հպարտ»,- հավատացրեց Գուրգեն Մելիքյանը:

***

***

***

***

Հայկական Արցախի էջը չփակվելու համար ի՞նչ պետք է անել, -Չարենցավանում, քայլերթից առաջ, լրագրողը հարցրեց Բագրատ Սրբազանին․ «Պետք է պայքարել՝ ունենալով համոզմունք ու հավատք»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը՝ անդրադառնալով պայքարը քաղաքական տարբեր գործիչների անվան հետ կապելու հարցին․ «Այս մարդիկ ինչ ուզում՝ ասում են, ստում են ու սկսում իրենց ստերին հավատալ։ Չեղած բանն ինչպե՞ս պարզաբանեմ»։ Իսկ բարձրաստիճան հոգևորակնների նկատմամբ հետապնդումների հարցին Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց․ «Սովետական շրջանում էլ են ճնշումներ եղել, ի՞նչ եղավ Սովետական Միության հետ»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթն այս պահին Չարենցավանից շարժվում է դեպի Աբովյան։

***

Տավուշի թմեի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի 5-րդ օրն է։ Մասնակիցները Չարենցավանի Վերածննդի հրապարակից շարժվում են դեպի Աբովյան, որտեղ նրանց միանալու են նաև Գյումրիից մեկնարկած երթի մասնակիցները։

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Երթի մասին այլ տեսանյութերին և նորություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

Բագրատ Սրբազանը կրկին փակագծեր չբացեց, երբ լրագրողները շարժման առաջիկա օրակարգի վերաբերյալ հարցեր ուղղեցին։ «Բնականից ծնված և բնական ավարտ ունեցող շարժում է։ Ունի որոշակի օրակարգ, որը փուլ առ փուլ առաջ է գնում։ Իսկ թե վաղն ինչ է լինելու, վաղը գուցե ողջ չլինեմ, հիմա այստեղ ենք, կհասնենք, կխոսենք. համբերություն ունեցեք»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը:

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more