Ցմահ դատապարտված 44-ամյա ամերիկացի Ալարիկ Հանթը, ով գտնվում է Հարավային Կարոլինայի բանտում, "Cuts Through Bone" վերնագրով դետեկտիվ է գրել, որի համար արժանացել է գրական մրցանակի (The Private Eye Writers of America):
Հիմանական գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում: Վեպը գրել է 9 ամսում:
Հանթը 19 տարեկան հասակից դուրս չգալով բանտից և երբեք չլինելով Նյու Յորքում, օգտվել է քաղաքի հին նկարներից, նրա մասին պատմող ֆիլմերից:
Քննադատների խոսքով գրքում դետեկտիվը և նրա երիտասարդ օգնականը, ովքեր փորձում են արդարացնել հանիրավի մեղադրված պատերազմի վետերանին, իրական են:
Հանթը դատապարտվել է 1988 թվականին: Նա մեղադրվել է սպանություն, կողոպուտ կատարելու մեջ: