▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները»․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի նշել Եվրոմիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման հստակ ժամկետները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, որևէ հստակ ժամկետ չի նշվել, սակայն ընդգծվել է նման հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու անհրաժեշտությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման ժամկետների մասին հարցին։

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր՝ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո:

info@asekose.am/095519696
Հասարակություն more