▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում առաջարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում անցկացնել Երևանում

«Բանակցությունները կողմնակի միջամտությունից ու ինտրիգներից պաշտպանելու այլ ճանապարհ չկա: Հնդկաստանից հրթիռներ գնող պետությանը պետք է համոզենք, որ իրենց կարող է փրկել ոչ թե ռազմավարական զենքը, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի երաշխիքը»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը, գրում է АПА-ն:

Նրա խոսքով՝ «դրսից քաղաքական հարձակումներին լավագույն պատասխանը կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը Երևանում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more