▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում հայերը առաջին հաղթանակն ու առաջին ոսկին են նվաճում

Բաքվում շարունակվում են Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի մրցումները: Բրոնզե մեդալի համար պայքարում Ռոման Ամոյանը պարտվեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին։

Այդ գոտեմարտում  գրանցվեց 1։4 հաշիվը։

Հիշեցնենք, որ Ռոմանը մրցագորգ էր դուրս եկել աջ ձեռքի մատնեմատի կոտրվածքով:

Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Ստեփան Մարյանյանը, որը հաղթանակ տարավ բելոռուս մարզիկի նկատմամբ`3-0 հաշվով:

Չնայած նրան, որ Մարյանյանը հանդես չէր գալիս Հայաստանի դրոշի ներքո, դահլիճը սուլոցներով ընդունեց նրա հաղթանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more