▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Համացանցում հայտնվել են կադրեր Վրաստանի նախկին վարչապետ և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի հետ կապված միջադեպից։ Նա բաժակ է նետել խորհրդարանական մեծամասնության անդամ Դմիտրի Սամխարաձեի վրա։ Վերջինս պատասխանել է՝ հարվածելով Գախարիայի դեմքին։ Միջադեպը տեղի է ունեցել Բաթումիում։

Հիշեցնենք, որ Գախարիան ժամանակին շուն էր նվիրել Փաշինյանին։

***

Բաթումիում հարձակման է ենթարկվել «Գախարիան՝ հանուն Վրաստանի» շարժման առաջնորդ, նախկին վարչապետ Գեորգի Գախարիան։ Ըստ առկա տեղեկությունների՝ ընդդիմադիր քաղաքական գործչի վրա հարձակումը տեղի է ունեցել «Շերատոն» հյուրանոցում: Գախարիան տեղափոխվել է կլինիկա։

Կուսակցության անդամ Նատիա Մեզվրիշվիլին հարձակման մասին գրառում է կատարել սոցցանցերում և տեղի ունեցածի մեջ մեղադրել «Վրացական երազանքին»։
Բացի այդ, Մեզվրիշվիլին նշել է, որ դեպքի վայրում «սկսել են ոչնչացնել ապացույցները», և դիմել է Ներքին գործերի նախարարությանն ու դատախազությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more