▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախում՝ ոստիկանների և ակտիվիստների միջև.Ակցիայի մասնակիցները հաղթեցին ոստիկաններին

Հասարակությունը շարունակում է պայքարել ուղեվարձի թանկացման դեմ: Քիչ առաջ, Ֆրանսիայի հրապարակում բախում տեղի ունեցավ ակտիվիստների և ոստիկանների միջև, իսկ պատճառը, ինչպես մեկնաբանվում էր՝ հասարակական կարգը խախտելն էր, չնայած երիտասարդները փողոցն անցել էին կանաչ լույսի ներքո, աշխատում էին չխանգարել երթևեկությանը՝ կոչ անելով հայրենակիցներին՝ պայքարել իրենց իրավունքների համար, չվճարե՛լ 150 դրամ, քանի որ դա անօրինական որոշում է, հասարակության կարծիքը հաշվի չեն առել՝ այն ընդունելով:

Սակայն բախումից խուսափել հնարավոր չեղավ, արդյունքում երիտասարդներից մեկը հայտնվեց ոստիկանական մեքենայում, ինչն էլ զայրույթի պատճառ հանդիսացավ: Բայց, շնորհիվ ակտիվիստների համառության, նրանց ընկերոջը ազատ արձակեցին:

Հեռվում, կանգառում այս ամենին լուռ հետևում էին այդ պահին օրինապահ դարձած ոչ կանաչ, ոչ կարմիր լույսի ներքո փողոցը չհատող բնակիչները, որոնք անգամ չարձագանքեցին ակտիվաստների՝ իրենց միանալու կոչերին:

 

 

Նյութը՝ Անի Կարապետյանի

Լուսանկարները՝ Հասմիկ Գյոզալյանի

Տեսանյութը`CivilNetTV

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more