▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բերկուտ»-ից ծեծի ենթարկված հայ նկարիչը՝ Եվրամայդանի մասին

forrights.am-ը գրել է. Ճանաչված հայ և ուկրաինացի նկարիչ Բորիս Եղիազարյանը ընտանեկան հանգամանքների բերումով տարիներ առաջ բնակություն հաստատեց Ուկրաինայի մայրաքաղաքում: 

Նա այս օրերին Կիևի Մայդանում  ծավալվող իրադարձությունների կիզակետում է, շարժման ակտիվ մասնակիցներից:  Նոյեմբերի 30-ի գիշերը Մայդանը գրոհած «Բերկուտ» հատուկ ջոկատայինների կողմից գազանաբար ծեծի ենթարկվածներից մեկն է: 

Բորիսը նաև Ուկրաինայի նարնջագույն հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր: 

Մինչ Ուկրաինա տեղափոխվելը, նա Հայաստանում 88-ի շարժման ակտիվ մասնակիցներից էր, կանգնած է եղել Հայաստանի անկախացման համար պայքարի ակունքներում և մեծ ներդրում է ունեցել այդ գործում: 

Տեսանյութում Բորիսը պատմում է ուկրաինական հզոր շարժման, Մայդանում ծավալվող իրադարձությունների, համեմատականներ է տանում 2008թ-ին Հայաստանում նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած շարժման և Հայաստանի Մայդանի մասին և թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը ավերեց հայկական Մայդանը: 

 Ժաննա Ալեքսանյան

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի ուկրաինական գործակալության 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more