ԲՀԿ նախընտրական քարոզարշավը շատ նման է Կռիլովի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» հայտնի առակին։ Չես հասկանում, թե ով է այս կուսակցությունում որպես քաղաքապետի թեկնածու հանդես գալիս։ Ամեն մեկն իր առանձին քարոզարշավն է տանում։ Օսկանյանը, ով այս ընթացքում դարձել է ԲՀԿ առանցքային դեմքերից, ի հեճուկս շատ ԲՀԿ-ականների, իր հերթին է դռնեդուռ ընկել ու փորձում է քաղաքապետի վերմակն իր վրա քաշել: Արսենյանն էլ Օսկանյանի ինադու իր հանդիպումներում անընդհատ շեշտում է, որ քաղաքի տղա է։ Բայց ոնց որ թե ամենաառանցքային դերակատարումը պատկանում է ավագանու ԲՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Աբրահամ Մանուկյանին։
Ինչ վերաբերում է նախագահի երդմնակալության արարողությանը ԲՀԿ-ականների մասնակցությանը, ապա այս հարցը ներկուսակցական «ռազբորկաների» առիթ է դարձել. մարդ կա ինագուրացիային մասնակցելով է ուզում շահեկան վիճակում հայտնվել, մարդ էլ կա՝ չմասնակցելով։
ՀՀԿ Երտթևի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գրառումը
Ֆեյսբուք