▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորբոսնած լավաշ են վաճառում. Այսպե՞ս են աշխատում, հարգելի Երիցյաններ...

Լուսանկարն ու գրառումը` Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Երիցյան և որդիներ սուպերմարկետի արածը ...ություն է: Նման կերպ չեն աշխատում: Նույնիսկ ամենաքոսոտ երկրներում նման կերպ չեն աշխատում:
Գիշերը այստեղից լավաշ գնեցի: Արտադրության օրը մարտի 27-ն էր: Քանի որ լավաշեղենի պահպանման ժամկետին ծանոթ չեմ ու վստահություն կար Երիցյանների նկատմամբ, գնեցի լավաշը՝ մտածելով, որ այն ժամկետի մեջ է: Իսկ առավոտյան, երբ այն բացեցի, որ ուտեմ և հյուրասիրեմ ընտանիքիս, պարզեցինք, որ այն բորբոսնած է ու անտանելի հոտ ունի: Դե լավ, հետո՞:
Այսպե՞ս պետք է աշխատի 21-րդ դարի իբր թե անունով սուպերմարկետը: 
Իսկ եթե սպառողը երեխա լիներ ու մի հիվանդություն կպնե՞ր, ո՞վ էր պատասխան տալու, հարգելի Երիցյաններ: Վստահ եմ սա առաջին դեպքը չի: Հաստատ առաջինը չի: Չեմ ուզում մտածեմ կաթնամթերի հետ ձեզ մոտ ինչ է կատարվում: Քանի հոգու եք թունավորե՞լ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more